Դարձրու երազանքներդ իրական՝ մենք կօգնենք քեզ։

Այս նախագիծը, որը մենք ցանկանում ենք կյանքի կոչել, այն մարդկանց համար է, ովքեր ապրում են Մեքլենբուրգ Արևմտյան Պոմիրենիա նահանգում։ Թեմաները, որոնց մասին տեղեկացնելով, մենք ցանկանում ենք Ձեզ առավել օգտակար լինել, հետևյալն է՝ առօրյա կյանքը և կրթությունը Գերմանիայում, հաղորդակցվել և ծրագրավորել Ձեր նոր <Տան> ապագան։ Վեբ կայքը առավել հասանելի դարձնելու համար մենք այն թարգմանել ենք հինգ լեզուներով՝ հայերեն, արաբերեն, պարսկերեն, լեհերեն և ռուսերեն, ներառյալ գերմաներեն լեզուն։ Ձեր երազանքները իրական դարձրեք մեր օգնությամբ։

Այս բաժնում դուք կգտնեք Գերմանիայում բարեկեցիկ ապրելու մասին տեղեկատվություն։

Վարորդական իրավունք

Ընտանիքի վերամիավորում

 Ուրախությամբ ուզում ենք Ձեզ տեղեկացնել, որ մեր YouTube-յան ալիքում կարող եք գտնել Ձեզ համար պատրաստված փոքրիկ հոլովակներ, որոնց օգնությամբ կսովորեք Գերմաներեն լեզուն։

Հոլովակում ներկայացված են տարբեր իրավիճակներ և առաջադրանքներ, որոնք դու կարող ես տեսնել, լսել ինչպես նաև կարդալ։

Ամեն Չորեքշաբթի օրերին ժամը 11։00-ին, իսկ Հինգշաբթի՝ 14։00-ին դու կարող ես Բեթինայի հետ Գերմաներենի դասընթացների մասնակցել մեր Մշակույթի կենտրոնում։ Հասցեն՝ KULTURBöRSE, Teterower Straße 22,17179 Gnoien։

Աշխատանք

Դու ապրում ես Մեկլենբուրգ Վոպոմերնում և աշխատանքի փնտրտուքների մեջ ե՞ս, ապա լրացրու այս հարցաթերթիկը և ուղարկիր մեր Էլեկտրոնային հասցեին։

Հաղորդակցում

Դու եկել ես Գերմանիա, քեզ հարկավոր է որոշակի տեղեկատվություն, կապված քո «Նոր Հայրենիքում » գտնվող մարդկանց, կազմակերպությունների և այլ հասարակական կառույցների մասին, ինչպես նաև քո մասին նրանց տեղեկացնելու և քո կոնտակտները փոխանցելու կարիք կա։ Քեզ հարկավոր է օգնությո՞ւն, քո առաջին քայլերը անելու համար։ Օրինակ քեզ հարկավոր է իմանալ թե ինչպե՞ս կարող ես աշխատանք գտնել կամ բնակարան վարձակալել։ Այս հարցերի պատասխանները մենք կօգնենք քեզ գտնել մեզ մոտ՝  KULTURBöRSE-ում։

Ամիսը երկու անգամ մեզ մոտ ցուցադրվում են տարբեր ժանրի ֆիլմեր։ Գործում է նաև թաթերական խմբակ, Յոգայի և պարի դասընթացներ, ինչպես նաև Գերմաներենի դասընթացներ։

Եթե դու մեզ մոտ գաս և մասնակցես մեր միջոցառումներին, դու ինքնստինքյան, կսովորես ազատ շփվել Գերմաներեն։ Իսկ տիրապետելով բավարար գերմաներենին, մեծանում է աշխատանք գտնելու քո հնարավորությունը։

Zurück
Zurück

Polnisch / Polski

Weiter
Weiter

Persisch / فارسی